Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 նոյ 2022 11:10

Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների վրա ցանկացած միջուկային հարձակում «կհանգեցնի Կիմի ռեժիմի կործանմանը»

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների վրա ցանկացած միջուկային հարձակում «կհանգեցնի Կիմի ռեժիմի կործանմանը»:


Ինչպես գրում է The Guardian-ը, Կիմ Չեն Ընի կառավարությունը Փհենյանում վերջին օրերին մի շարք հրթիռային փորձարկումներ է իրականացրել։  Ճապոնիան արձակումն անվանել է «վրդովիչ և միանգամայն անհանդուժելի»:


Համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարարության տարածած համատեղ հաղորդագրության՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սուպի հետ իր հանդիպման ժամանակ Օսթինն ասել է. «Ռազմավարական միջուկային զենքն անընդունելի է և կհանգեցնի Կիմի ռեժիմի կործանմանը»:


Նմանատիպ ձևակերպում ներառված էր ԱՄՆ Ազգային պաշտպանության ռազմավարության մեջ, որը հրապարակվել է անցյալ շաբաթ:


«Հյուսիսային Կորեայի համար մեր ռազմավարությունը ճանաչում է նրա միջուկային, քիմիական, հրթիռային և սովորական հնարավորություններից բխող վտանգը և, մասնավորապես, Կիմի ռեժիմին պարզաբանելու անհրաժեշտությունը, եթե նա միջուկային զենք օգտագործի… չկա այնպիսի սցենար, որում Կիմի ռեժիմը կարող է միջուկային զենք կիրառել և գոյատևել», -ասվում է ռազմավարության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր