Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

04 նոյ 2022 12:53

Բայդենը հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ. Իրանի նախագահը պատասխանել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանը շուտով «ազատ» կլինի:

Ինչպես գրում է Bloomberg-ը, նա այս մասին ասել է նախընտրական հանրահավաքի ժամանակ, բայց չի հստակեցրել, թե ինչ է նկատի ունեցել «ազատ» ասելով:

Աղբյուրը գրում է, որ Բայդենը վետերանների խնամքը բարելավելու նպատակով իր վարչակազմի ջանքները ներկայացնելու ժամանակ, կանգ է առել և ասել. «Մի՛ անհանգստացեք, մենք ազատելու ենք Իրանը»:

Ապա արագ հավելել է. «Նրանք շուտով կազատեն իրենց»:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այս հայտարարությանը պատասխանել է 1979 թվականին Թեհրանում իսլամական հեղափոխության կողմնակիցների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավման 43-րդ ամյակի կապակցությամբ ելույթում:

«Իրանն ազատվել է 43 տարի առաջ և վճռական է չընկնել ձեր գերության մեջ»,- ասել է նա։

Իրանում ավելի քան մեկ ամիս է, ինչ զանգվածային բողոքի ցույցեր են այն բանից հետո, երբ Մահսա Ամինին անունով երիտասարդ կինը մահացել է ոստիկանական բաժանմունք տարվելուց հետո:

22-ամյա Ամինին մահացել է սեպտեմբերի 16-ին կոմայի մեջ ընկնելուց հետո: Այսպես կոչված «բարոյականության ոստիկանությունը» նրան ձերբակալել էր այն բանի համար, որ նա իր ընտանիքի հետ Թեհրան մեկնելիս խախտել է իսլամական հագուստի կանոնները:

ԱՄՆ-ն զանգվածային ցույցերի պատճառով դադարեցրել է Իրանի կառավարության հետ բանակցությունները, որոնք ուղղված էին երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի վերականգնմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր