Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

05 նոյ 2022 14:38

Ադրբեջանն ատամ է ցույց տալիս Իրանին

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե Իրանական Ատրպատականի մի շարք քաղաքներում՝ Թավրիզում, Արդաբիլում երիտասարդները ցույցեր են անում և փակցնում պաստառներ՝ Իլհամ Ալիևի պատկերով և տարբեր գրություններով, ինչպես` «Հարավային Ադրբեջանը ձեր կողքին է, պարոն նախագահ» կամ «Ադրբեջան պետությունը դա նաև մեր պետությունն է, դուք նաև մեր նախագահն եք։ Մենք բոլորս մեկ/միասնական/մեծ Ադրբեջան ենք»։
Անհրաժեշտ է նշել, որ երիտասարդների անունից հանդես եկող այս զանգվածը իրականում պանթյուրքիստական գաղափարներով տոգորված ռադիկալ խմբավորումներ են, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք դրսևորում են անջատողական ձգտումներ և հանդես գալիս ներկայիս Ադրբեջանի և «Հարավային Ադրբեջանի» (Իրանական Ատրպատականի) միավորման պահանջով։


Իսկ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերը՝ գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի գլխավորությամբ, Ադրբեջանի հարավային հատվածներում՝ Իրանի հետ սահմանին, զորավարժություններ են սկսել։ Համաձայն զորավարժությունների պլանի՝ Հատուկ նշանակության ուժերը իրականացնելու են մի շարք առաջադրանքներ՝ ռազմաօդային ուժերի և հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումների հետ փոխգործակցելով։ Նոյեմբերի 3-ին զորավարժությունների ընթացքին հետևելու համար հարավային շրջաններ են այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ-ը ներկայացնող Հատուկ հրամանատարական խմբի գեներալ-լեյտենանտ  Բահթիյար Էրսայը։


Խոսելով Բահթիյար Էրսայի մասին՝ անհրաժեշտ է շեշտել նրա մասնակցությունը Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ ղեկավարման կենտրոնի աշխատանքներում, ինչը ևս մեկ անգամ փաստում է պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության մասին։ Էրսայն անձամբ է մասնակցել Արցախի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը և հաշվետու է եղել Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության առջև։


Հատկանշանական է, որ իրանական սահմանին զորավարժություններ են անցկացվում այն բանից հետո, երբ հեկտեմբերի 17-ին Իրանը լայնածավալ զորավարժություններ էր անցկացրել  Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի մերձակայքում, որոնց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։ Դա  Արցախյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի սահմանին անցկացված երրորդ լայնածավալ զորավարժություններն են։


Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում իրանական կողմը, ի պատասխան հայ-ադրբեջանական շփման գծին Ադրբեջանի կողմից  սանձազերծվող տեղային և լայնածավալ ագրեսիայի, գրեթե բոլոր պաշտոնական օղակներով բազմիցս հայտարարել է, որ Իրանի համար անթույլատրելի է հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն։ Իսկ վերջերս Կապանում Իրանի հյուպատոսարանի բացումը ակտիվորեն սկսեց քննարկվել թուրքական մեդիատիրույթում և սկսեց շրջանառվել իբրև թե Ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված Շուշիում թուրքական հյուպատոսարանի բացումը։ Ակնհայտորեն հայ-իրանական բարեկամությունը և Իրանի ձեռնարկած քայլերը անհանգստացնում են թուրք-ադրբեջանական տանդեմին, որն օգտվելով Իրանի առանց այն էլ ոչ կայուն ներքաղաքական վիճակից, արհեստական լարվածություն է փորձում ստեղծել Իրանի հյուսիսարևմտյան հատվածում և հրահրել հակակառավարական տրամադրություններ։
hayaliq.com/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր