Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

08 նոյ 2022 14:17

Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլն՝ ամեն հաչող շան հետևից, որ քար նետես, տեղ չես հասնի․ Արփի Դավոյանն՝ իր վերաբերյալ հրապարակումների մասին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը անդրադարձավ մամուլում իր մասին արվող հրապարակումներին՝ նշելով, որ այդ հրապարակում անողների հետ կհանդիպի իրավական հաթակում։

«Մամուլը գրում է այնպիսի բաներ, ինչպիսի պատվերներ ստանում  է, տարիներ շարունակ հետևում ենք, թե այդ մամուլը ինչեր է գրում։ Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլն՝ ամեն հաչող շան հետևից, որ քար նետես, տեղ չես հասնի»,- ասաց Դավոյանը։

Անդրադառնալով ՔՊ վարչության ընտրությունների արդյունքներին և իրականացված վերահաշվարկին, Դավոյանը ասաց․ «Եղել են թերություններ, վերահաշվարկ է իրականացվել, նույն բանի մասին տարբեր ձևերով սկսում են խոսել, քննարկել, պետք է հասկանալ, ովքեր են այդ մարդիկ և ում էր ձեռնտու այդ մասին խոսել։ Եղել է վերահաշվարկ, որը ժողովրդավարության ցուցիչ է, այլ բան չունեմ ավելացնելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր