Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

10 նոյ 2022 13:49

Կարող ենք արձանագրել, որ այսօր պաշտոնապես ավարտվեց «խաղաղության դարաշրջանը», հաստատվեց, որ այն սուտ էր, քաղաքական մեծ բլեֆ

Կարող ենք արձանագրել, որ այսօր պաշտոնապես ավարտվեց «խաղաղության դարաշրջանը», հաստատվեց, որ այն սուտ էր, քաղաքական մեծ բլեֆ, իշխանությունը պահելու արյունոտ կեղծիք... Ֆեյսբուքի իր էջում նման դիտարկում է արել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։


«Փաստորեն երկու տարի, հարյուրավոր զոհեր ու տարածքային մեծ կորուստներ էին պետք հասկանալու համար, որ ազերիների հետ խաղաղություն չի կարող լինել, որ նրանք պատրաստում են նոր ցեղասպանություն, որ խախտում են բոլոր պայմանավորվածությունները:


Իսկ արյունոտ ու ցավալի սխալների համար պատասխանատվություն լինելու է՞:


Հայաստանի քաղաքացիներին «խաղաղ դարաշրջանով» խաբելու, մոլորեցնելու ու նրանց ձայները խլելու համար պատասխանատվություն լինելու է՞:
Կարող ենք արձանագրել, որ այսօր պաշտոնապես ավարտվեց «խաղաղության դարաշրջանը», հաստատվեց, որ այն սուտ էր, քաղաքական մեծ բլեֆ, իշխանությունը պահելու արյունոտ կեղծիք...»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր