Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ    

11 նոյ 2022 12:49

Արգելվել է ռուսերենով ուսուցումը և երեխաներին այդ լեզուն սովորեցնելը Կիևիմանկապարտեզներում և դպրոցներում

Կիևի իշխանություններն արգելել են մանկապարտեզներում և դպրոցներում ռուսերենով ուսուցումը և երեխաներին այդ լեզուն սովորեցնելը։ Համապատասխան որոշում է կայացրել Կիևի քաղաքային խորհուրդը, հայտնում է Rambler–ը։ 

«Ներկա պայմաններում Կիև քաղաքի տարածքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի ռուսերենով անցկացումն ու ռուսաց լեզվի ուսումնառությունն անպատշաճ և ոչ ճիշտ է»,-ասվում է խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Կիևի քաղաքային խորհուրդում կրթության և գիտության, ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Վադիմ Վասիլչուկի խոսքով՝ այս դեպքում սա ազգային անվտանգության հարց է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր