Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի, Աստված խաղաղ պահի հայրենի մեր երկիրն ու ժողովրդին ի սփյուռս աշխարհի          Գործադիր մարմնում ուշքի չեն գալիս. Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել. «Ժողովուրդ»       Փաստաթուղթ․ Ինչ կարգավիճակով են ԱԳ նախարարն ու իր սանիկը ներգրավված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից արված գողության քրեական գործում․ «Ժողովուրդ»    

11 նոյ 2022 14:19

Ալիևը մուսուլմանական երկրներին տրամադրում է Հայաստանի դեմ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մուսուլմանական երկրներին տրամադրում է Հայաստանի դեմ։ Այսօր թյուրքական պետությունների կազմակերպությունների գագաթաժողովում ելույթ ունենալով նա հիշել է Ակնայի վիճակը։

«Աղդամը միջազգային փորձագետները համարում են Կովկասի Հիրոսիմա։ Այնտեղ 67 մզկիթներից  65-ն ավերված են, իսկ մնացած երկու մզկիթներին հասցվել է մեծ վնաս, նրանք օգտագործվել են խոզեր ու կովեր պահելու համար։  Դա վիրավորական է ողջ մուսուլմանական աշխարհի համար»,-ասել է Ալիևը։

Նա դժգոհել է, որ Հայաստանն ականապատել է  տարածքները, որոնք հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Ալիևի խոսքով, այդտեղ 1 մլն ական է տեղադրվել, իսկ 2020 թ. պատերազմի ավարտից  մինչ օրս ականների պայթյունի հետևանքով մահացել կամ ծանր վիրավորվել են Ադրբեջանի 270 քաղաքացիներ։

Ալիևն ուրախություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահը երեք անգամ եղել է Ղարաբաղում։ Նա ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ է հրավիրել թյուրքական պետությունների ղեկավարներին, ապա շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի ու Ղազախստանի նախագահներին, որոնց ցուցաբերած աջակցությամբ Վարանդայում կառուցվելու է դպրոց ու ստեղծագործական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր