Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

11 նոյ 2022 16:37

Տեսանյութ.«Արայիկ Առաքելյանի զոհվելուց հետո ՊՆ-ից որևէ մեկը չի այցելել ընտանիքին». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լուսանկարներում ՀՀ ԶՈՒ սպա Արայիկ Առաքելյանն է, զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ Ջերմուկի դիրքերից մեկում։ Արայիկը մասնակցել է վերջին պատերազմներին, գերեվարվել 2021-ի նոյեմբերի մարտերի ժամանակ, վերադարձել հայրենիք, սակայն չի ընկճվել ու շարունակել է ծառայությունը բանակում, կրկին ամենաթեժ կետերում։
Արայիկի հարազատներն ասում են, որ դիրքի վրա հարձակվել են մի քանի հարյուր ադրբեջանական հատուկջոկատայիններ, դիրքապահները զեկուցել են վերադասներին, սակայն իրենց օգնության չեն հասել․ 9-հոգանոց անձնակազմը միայնակ է դիմագրավել հարյուրավոր հատուկջոկատայինների, ադրբեջանական ԱԹՍ-ների ու հրետանու հարվածներին։
Արայիկ Առաքելյանի զոհվելուց հետո պաշտպանության նախարարությունից որևէ մեկը չի այցելել ընտանիքին, ցավակցել ու հարազատներին հայտնել, թե ինչ պայմաններում է զոհվել ավելի քան 20 տարի Զինված ուժերում ծառայած սպան։ Առաքելյանի ընտանիքի անդամների խոսքով՝ ամեն օր զանգել են ՊՆ-ի թեժ գծին, և իրենց մոլորության մեջ են գցել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր