Տեսանյութ․Կարապետյանը ստեղծում է հիմնադրամ, որտեղ Սփյուռքից հայ բիզնեսմենները ներդրում անելով օգնելու են ծայրահեղ աղքատներին          ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան       Երևանում «Կամազ»-ը մխրճվել է բնակչի տան մեջ, վարորդը տեղում մահացել է    

12 նոյ 2022 16:08

Պեմզաշենում հուղարկավորեցին սպանված ընտանիքի անդամներին

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը եւ իր 12-ամյա դուստրը եւ 8-ամյա որդին հուղարկավորվեցին։ Այս մասին  հայտնեց նրանց համագյուղացին։

Հիշեցնենք, որ Պեմզաշենի իրենց տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետքեր։ Նրանք եղել են կապկված։

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով(սպանություն) եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ (անչափահասի սպանություն) կետով։ Սպանությունից չորս օր անց գործով չկա կասկածյալ եւ պաշտոնական վարկած։ Ոստիկանությունը դիմել է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։ Սպանության մասին տեղեկություն հայտնողը կստանա դրամական պարգեւ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր