Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

14 նոյ 2022 10:50

Միշտ և ամենուր ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ

Եվրախորհրդարանի պատգամավոր  Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մեղադրել է Եվրամիությանը՝ Կովկասում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը:

«Ես խորապես հիասթափված եմ այն փաստով, որ Եվրոպական խորհուրդը թարմ տեղեկատվություն չի տրամադրել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական զորքերն օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 220 քառ. կմ` կատարելով նաև ռազմական հանցագործություններ, վայրագություններ, խոշտանգումներ», - ասել է Կաստալդոն:

Պատգամավորը նմանություններ է տեսել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ: Կաստալդոն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և հարձակման է ենթարկվել բռնապետական, ագրեսիվ պետության կողմից: Սակայն, նա նկատել է, որ ԵՄ-ն, աջակցելով Կիևին, այդուհանդերձ, միևնույն ժամանակ Ադրբեջանին ընկալում է որպես վստահելի գործընկեր։ Նա դա ճիշտ չի համարել՝ ընդգծելով, որ երկակի ստանդարտները խաթարում են իրենց նկատմամբ վստահությունը:

«Մենք պետք է ազատվենք գազի կախվածության ծուղակից, ինչը ստանում ենք բոլոր ավտորիտար ռեժիմներից: Միջազգային իրավունքի բացահայտ խախտումները պետք է դատապարտվեն: Միշտ և ամենուր ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ», - նշել է Կաստալդոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր