Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

14 նոյ 2022 12:36

Մադրիդյան սկզբունքների գրեթե ամեն տողում կա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, Փաշինյանի ստորագրած թղթերում` զրո. Բագրատ Միկոյան

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հացազրույցում հերթական անգամ մեղադրանքներ է ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի բանակցությունների վերաբերյալ։ Այդտեսակ պնդումներին բազմիցս անդրադարձ կատարել են թե՛փորձագետները, վերլուծաբանները, թե՛ նախագահ Քոչարյանի գրասենյակը, վերահրապարակել են առկա փաստերը, սակայն միևնույն է՝ նա և իշխանական քարոզչամեքենան որևէ քննադատության չդիմացող, անհիմն պնդումները շարունակում է։


Ելնելով այս ամենից՝ Yerevan.Today-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը։


Պարոն ՄիկոյանՆիկոլ Փաշինյանը ողբերգություն է համարում Արցախը բանակցություններից դուրս թողնելը, սակայն դա վերագրում է 1998 թվականին։ Թեմային բազմիցս արձագանքել եք, սակայն նա շարունակում է նույնը կրկնել։


Կարելի էր, այո, չանդրադառնալ Փաշինյանի հերթական ստախոսությանը, սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց, պետք է չդադարել ամեն օր հիշեցնել իրական փաստերը:


Արցախը բանակցություններից դուրս է թողնվել նրա քաղաքական հոր կառավարման ժամանակահատվածում՝ 1996-1997 թվականներին, ինչի մասին կան բազմաթիվ փաստական հրապարակումներ և գործող անձանց ինքնախոստովանական ելույթներ (դրանք բազմիցս հրապարակվել են):


Նախագահ Քոչարյանի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները գրեթե միշտ այցելել են Արցախ և տասնյակ անգամներ բանակցություններ են ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ. Փաշինյանի օրոք այդպիսի բան ընդհանրապես չի եղել: Սա փաստում է, որ Արցախը բանկացություններից վերջնականապես դուրս թողեց հենցինքը: 


Համաձայն Նիկոլ Փաշինյանի՝ 2007 թվականին բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան փաստաթղթով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Արդյո՞ք այդ փաստաթուղթը հնարավոր է մեկնաբանել այդպես։


2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար և չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլև առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլևս հրապարակված են, և նույնիսկ Ալիևի կամ որևէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս:


Մադրիդյան սկզբունքների գրեթե ամեն տողում կա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, իսկ Փաշինյանի ստորագրած թղթերում այդ ատահայտությունը հասավ զրոյի:


Նախագահ Քոչարյանի բոլոր ելույթներում և բանկացային խոսույթում միշտ կարմիր թելի պես անցել է, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Փաշինյանը նույնիսկ վախենում է արտաբերել Արցախի Հանրապետություն, ինքնորոշում բառերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր