Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

15 նոյ 2022 09:33

Պուտինի գալստյան առթիվ ծրագրում են բողոքի ակցիաներ կազմակերպել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։


Չնայած իշխանական թեւը լծվել է այդ այցն իբրեւ հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին՝ Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի լինելու պետական մակարդակով։


Նոյեմբերի 23-ին Հավաքական անվտանգության խորհրդի՝ ՀԱՊԿ-ի հերթական նիստն է տեղի ունենալու Երեւանում, եւ Երեւան են գալու նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարները։


Վերջին անգամ Պուտինը Հայաստան է ժամանել 2019-ին՝  ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցեց նաեւ Իրանի նախկին նախագահ Ռոհանին։ Որոշ տեղեկություններով՝ հայաստանյան հակառուսական շրջանակները, մասնավորապես՝ Ազգային ժողովրդավարական բեւեռը, Պուտինի գալստյան առթիվ ծրագրում են բողոքի ակցիաներ կազմակերպել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր