Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

15 նոյ 2022 14:34

Իրականում Արցախի ՊԲ-ն երբևէ չի կարող լուծարվել. Արցախում տեղեկություն է տարածվել, որ փակվել է Մարտունու զինվորական հոսպիտալը. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Արցախում տեղեկություն է տարածվել, որ փակվել է Մարտունու զինվորական հոսպիտալը, խոսակցություն կա ընդհանրապես լուծարելու Արցախի զինվորական հոսպիտալները։


Այս քայլն Արցախի մեր հայրենակիցների շրջանում անհանգստություն է առաջացրել, թե արդյո՞ք դա նախանշան է Արցախի ՊԲ լուծարման համար, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր Արցախի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։


Իրականում Արցախի ՊԲ-ն երբևէ չի կարող լուծարվել, քանի որ այդ կառույցը միակ անվտանգության երաշխավորն է։ Եթե չլինի ՊԲ-ն, չի լինելու նաև հայկական Արցախը, իսկ դա բացառված է՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական մի շարք շահերի բախումներ։


Իրականում Արցախի զինվորական հոսպիտալները փակվում են լոկ տեխնիկատնտեսական, ֆինանսական նպատակահարմարության պատճառով։


Գիտեք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախից հանել է ՀՀ զինված ուժերը, որը կազմում էր Արցախի բանակի որոշակի մասը։ Հիմա փաստացի զգալի կրճատվել է Արցախի զինվորների թիվը, հետևաբար նրանց առողջական հարցերի սպասարկումը կարող են իրականացնել նաև քաղաքացիական հիվանդանոցները։


Հուսամ՝ զինվորական հոսպիտալների բուժաշխատողները կշարունակեն աշխատանքը հենց քաղաքացիական հիվանդանոցներում։


Մյուս կողմից վստահ եմ, որ զինվորական հոսպիտալները կարճ ժամանակ անց նորից կվերաբացվեն, երբ Արցախի բանակը կրկին կմեծանա և կդառնա նույնքան, ինչքան 2020-ի պատերազմից առաջ էր։ Առողջություն մեր զինվորներին և սպաներին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր