Երևանում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառին          Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

16 նոյ 2022 11:18

Ուկրաինայի հետ բանակցությունների պայմանները ծիծաղելի են,մենք ունենք մեր պայմանները, և դրանք շատ ավելի իրատեսական են

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում «ծիծաղելի» է անվանել պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինայի առաջադրած պայմանները և առաջարկել է իրավիճակից ելքի իր տարբերակները։

«Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցությունների պայմանները ծիծաղելի են։ (...) Ուկրաինայի իշխանությունները սխալ դիրքերում են՝ ժամկետներ թելադրելու հարցում։ Մենք ունենք մեր պայմանները, և դրանք շատ ավելի իրատեսական են»,- գրել է Կադիրովը։

Նրա խոսքով՝ Կիևը պետք է ռուսական ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեն, Խերսոնը, Ղրիմը և Սևաստոպոլը։

Բացի այդ, Ուկրաինան պետք է Ռուսաստանին արտահանձնի բոլոր «ֆաշիստ հանցագործներին», ովքեր պատասխանատու են ռուսալեզու բնակչության դեմ կատարած հանցագործությունների համար, կամ էլ նրանց համար պաշտոնական դատավարություն կազմակերպի։

Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ «այդ պահանջներում ոչ մի բարդ բան չկա՝ ի տարբերություն Զելենսկու պայմանների»։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ դա թույլ կտա դադարեցնել հակամարտությունը։ Կարևորը՝ պատերազմը կդադարի։

«Մինչ այդ ես անձամբ անընդունելի եմ համարում բանակցությունների մասին անգամ կակազելը»,- հավելել է Կադիրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր