Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

17 նոյ 2022 10:35

Կարին Դոնֆրիդը փորձել է բացատրել Ադրբեջանին 907-րդ ուղղումից ազատելու Պետդեպի որոշումը

Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարին Դոնֆրիդը փորձել է բացատրել Ադրբեջանին Ազատության ակտի 907-րդ ուղղումից ազատելու Պետդեպի որոշումը։


Ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ Դոնֆրիդը վստահեցրել է, որ այդ որոշման մեջ, ինչպես նաեւ Պետդեպարտամենտի հետագա գործողություններում, «ավտոմատ ոչինչ» չկա։




Իր հերթին, հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, որը կտրականապես դեմ է Ադրբեջանին անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի օգնության տրամադրմանը եւ այս ուղղումից ազատելուն, նշել է, որ այս բոլոր փաստերը բավականին ավտոմատ են թվում։ «Մի՞թե հնարավոր է ասել, որ Ադրբեջանը օգուտ չի քաղում այն օգնությունից, որը մենք նրան տրամադրում ենք, այնպես, որ նրան բացահայտ առավելություն տա Հայաստանի նկատմամբ իր ռազմական խոստումների առումով։ Անհնարին է։ Դուք չեք կարող այստեղ ազնիվ դեմքով նստել ու դա ասել»,- նշել է նա։


Դոնֆրիդն ասել է, որ Պետդեպն այդ հարցերը «մեծ զգուշությամբ» է դիտարկում։ «Մենք հարցրել ենք բոլորին, ովքեր ներգրավված են այս ծրագրերում, ինչպես են գնահատում ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վրա, կա՞ արդյոք գնահատական, որ ԱՄՆ օգնությունը որեւէ կերպ խաթարում կամ խոչընդոտում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ կարգավորման ջանքերին, եւ վստահեցնել, որ մեր տրամադրած ցանկացած օգնություն չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,- ասել է նա։


«Գիտեք՝ ես շատ եմ հարգում ձեզ, բայց ես կորցնում եմ ձեր հանդեպ վստահությունը, երբ նման հայտարարություններ եք անում»,- հակադարձել է Մենենդեսը:


«Ուզում եմ հստակ հայտարարել, որ կարծում եմ, որ օգնությունը (Ադրբեջանին – խմբ) բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից, հետեւաբար մենք տրամադրում ենք ոչ մահաբեր սարքավորումներ սահմանների պաշտպանության համար, ինչը նշանակալի արդյունքներ է տալիս Իրանի կողմից անդրազգային սպառնալիքներին դիմակայելու եւ դեպի Հարավային Կովկաս, Ռուսաստան ու Եվրոպա մաքսանենգ ճանապարհները ընդհատելու հարցում։ Ուստի ես հավատում եմ, որ սա կաջակցի սահմանների անվտանգությանը»,- ասել է Դոնֆրիֆը, ինչին ի պատասխան՝ Մենենդեսը նշել է. «Եվ նաեւ թույլ կտա Ադրբեջանին խախտել Հայաստանի փաստացի սահմանները…»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր