Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 նոյ 2022 11:45

Տեսանյութ.«Իշխանություն 2» ֆիլմին տվել եմ այն ֆինալը, որը ցանկանում եմ տեսնել իրականում». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը «5-րդ ալիք»-ի եթերում խոսելով «Իշխանություն» ֆիլմի հնարավոր շարունակության մասին՝ ասել է․ ««Իշխանություն» ֆիլմի պատմությունն ինձ համար ավարտված է։ «Իշխանություն 2» ֆիլմին տվել եմ այն ֆինալը, որը ցանկանում եմ տեսնել կյանքում»։


Անդրադառնալով ներկա իշխանության աջակիցների կողմից ֆիլմի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին՝ Մկրտչյանը նշել է․ «Եթե չեմ սխալվում, կային կոչեր՝ վառել ֆիլմի պաստառները, ֆիլմի սցենարիստին, պրոդյուսերին, ռեժիսորին․ այնպես է ստացվում, որ այդ երեքն էլ ես եմ, հեշտ կլինի վառելը, բայց դեռ չեն վառել։ Չգիտեմ՝ լուրջ վերաբերվե՞լ ակցիային, թե՞ հումորով, իհարկե, ամեն ինչ էլ սպասում եմ ներկա իշխանություններից, մյուս կողմից, նայելով այդ բողոքի ակցիային, մտածում եմ՝ կարելի էր ավելի լավ կազմակերպել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր