Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

18 նոյ 2022 10:50

Որևէ մեկը չի կարող ասել՝ որքանով է հնարավոր մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել, այն մեծապես կախված է Ադրբեջանից․ «Իրավունք»

«Իրավունք» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով խորհրդարանական ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության շրջանակային պայմանագրի ստորագրման հնարավորությանը, նշեց, որ պետք է հասցեագրվեն բոլոր խնդիրները:

—Սա առաջարկ է, որ հնչել է մեր կողմից, եւ պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացում ինչ զարգացումներ կլինեն, եւ ըստ այդմ՝ առաջ կշարժվենք: Կարմիր գծերը, ըստ էության, ֆիքսված են: 29.800 քառ. կմ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է, ինչն ինքնին նշանակում է, որ ՀՀ սուվերեն տարածքում այս պահին գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր:

—Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր համարո՞ւմ եք:

—Որեւէ մեկը չի կարող ասել, թե որքանով է դա հնարավոր, որովհետեւ այն մեծապես կախված է Ադրբեջանից: Հայաստանի Հանրապետությունը տրամադրված է մինչեւ տարեվերջ ստորագրել: Ընթացքը ցույց կտա, թե որ հարթակում, ինչ ձեւաչափով, ինչ ժամկետներում եւ բովանդակությամբ կստորագրվի պայմանագիրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր