Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 նոյ 2022 12:18

Ռուսաստանն ու Ադրբեջանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել

Ռուսաստանն ու Ադրբեջանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել երկրների միջեւ պետական ​​սահմանի անցակետերի համակարգված զարգացման եւ դրանց նկատմամբ տրանսպորտային մոտեցումների դասակարգման շուրջ համագործակցության վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը եւ հավելելով, որ համաձայնագիր է ստորագրվել նաեւ տեղեկատվական համագործակցության մասին՝ հանցագործությունից ստացված եկամուտների օրինականացման եւ ֆիզիկական անձանց կողմից դրամական միջոցների անդրսահմանային տեղաշարժի ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում


Փաստաթղթերը ստորագրվել են ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով։


Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության միջեւ ստորագրվել է նաեւ հուշագիր նավաշինության ոլորտում համագործակցության մասին, ինչպես նաեւ հուշագիր Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության եւ Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարարության միջեւ՝ տրանսպորտի ոլորտում կադրերի պատրաստման ու վերապատրաստման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր