Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

18 նոյ 2022 12:45

Միշուստինի հայտարարությունը Բաքվում. ՌԴ-ի ու Ադրբեջանի համագործակցությունը դարձել է ռազմավարական և դաշնակցային

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ  որ Մոսկվայի և Բաքվի համագործակցությունը վերջին շրջանում դարձել է իսկապես ռազմավարական և դաշնակցային, գրում են ադրբեջանական լրատվականները։ Ելույթ ունենալով Բաքվում ռուս-ադրբեջանական  միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստում՝ նա կոչ է արել զարգացնել երկկողմ համագործակցությունը հումանիտար ոլորտում՝ միաժամանակ պահպանելով միասնական լեզվական տարածքը։ «Վերջին տարիներին բարեկամության և գործընկերության կապերն էլ ավելի են ամրապնդվել: Համագործակցությունը ձեռք է բերել իսկապես ռազմավարական և դաշնակցային բնույթ», – ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
Նա նշել է, որ ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ-ի 10 ամիսների ընթացքում հասել է 3 մլրդ դոլարի։ Ըստ Միշուստինի Մոսկվան ու Բաքուն պետք է փնտրեն նոր ձևաչափեր ՝ ելնելով արտաքին բարդ պայմաններից, որոնցում ստիպված են աշխատել։
«Վերջին տարիներին մենք կարողացել ենք առաջ շարժվել համագործակցության բոլոր ուղղություններով։ Սակայն արտաքին պայմանները, որում գործում են մեր երկրներն այսօր, ինչպես նաև համաշխարհային շուկաներում իրերի վիճակը, շարունակում են մնալ շատ բարդ։
Այդ թվում Ռուսաստանի նկատմամբ հավաքական Արևմուտքի կողմից ձեռնարկված ոչ բարեկամական քայլերի պատճառով»,- ասել է Միշուստինը։ Հավելենք, որ նախօրերին Բաքվում մեկնարկել է  ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը, որին մասնակցել  են երկու երկրների վարչապետներ Միխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովը։
Երկու երկրների վարչապետները նաև հանդիպում են անցկացրել, որի ընթացքում Միշուստինը հատկապես կարևորել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային ենթակառուցվածքների ստեղծումը։ Այս պահին էլ ընթանում է ՌԴ վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր