Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

18 նոյ 2022 13:38

Տեսանյութ․ Հայ աշակերտների նախագծած սարքը ուղարկվեց տիեզերք

Այսօր՝ նոյմեբերի 18-ին, տեղի ունեցավ պատմական թռիչք։ Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով բաց տիեզերք ուղարկվեց «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը՝ (payload)։

«Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS (Armenian Youth Aerospace Society) թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։


Սարքը ինժեներական ակումբի 2021-2022 ուսումնական տարվա նախագծի արդյունքն է։ «Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են այժմ շրջանավարտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 12-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներեկական ակումբի ղեկավարներն են Վազգեն Գաբրիելյանը և «Այբ»-ի շրջանավարտ Ռուբեն Քերոբյանը։


«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել էր 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը ուղարկվեց տիեզերք որպես մրցույթի հաղթող։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր