Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

18 նոյ 2022 19:08

Յուրաքանչյուր անձ այնքան հոգեբանական ռեսուրսներ ունի, որոնց մասին անգամ չգիտի. Հարցազրույց Ս. Հարությունյանի հետ

Առողջ ապրելակերպի, սթրեսակայունության և հոգեբանական այլ խնդիրների վերաբերյալ Hayacq.com-ի հարցազրույցը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Ո՞րն է սթրեսակայունության առանձնահատկությունը:

-Սթրեսակայունությունը պահպանում է նորմալ աշխատունակությունը սթրեսորի ներգործության ժամանակ, այլ կերպ ասած՝ սթրեսին դիմակայելու հնարավորությունն է: Ժամանակակից կյանքում սթրեսորները շատ են, եւ մարդը պետք է իր սթրեսակայունության ռեսուրսը ամրապնդի, որպեսզի կարողանա հաղթահարել սթրեսները։ Սթրեսակայունությունն անհատական առանձնահատկություն է, որն իր մեջ ներառում է մի շարք հոգեբանական գործոններ, ինչպիսիք են՝ սեփական անձի իրատեսական գնահատականը, լավատեսությունը,  հուզական կայունությունը, նախկին փորձը, աշխարհայացքը: Եվ, քանի որ սերտորեն կապված է նաև իմունիտետի հետ, անհրաժեշտ է հետեւել  սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը ևս:
 
-Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն հաղթահարել սթրեսը:

-Կյանքի սթրեսների մեծ մասը հնարավոր է ինքնուրույն հաղթահարել:  Կախված է, անշուշտ, անձի սթրեսակայունությունից, տվյալ պահի հոգեվիճակից, սթրեսորի ուժգնությունից, տևականությունից։ Յուրաքանչյուր անձ այնքան հոգեբանական ռեսուրսներ ունի, որոնց մասին անգամ չգիտի, եւ մասնագետի օգնությամբ դրանք վեր հանելով՝ կարող է մեծապես նպաստել նաև սթրեսակայունության զարգացմանը։ Սովորաբար մասնագետին դիմում են, երբ արդեն ինչ-որ բան անհանգստացնում է, բայց շատ ավելի արդյունավետ է, երբ փորձում ենք մեր ռեսուրսներն այնքան ակտիվացնել, որպեսզի զերծ մնանք սթրեսի ամենատարբեր հետեւանքներից:
 
-Կարո՞ղ ենք ասել, որ սթրեսը նաև առողջ ապրելակերպի «թշնամին» է: Լինում են դեպքեր, որ ո՛չ առողջ սննդակարգը, ո՛չ ֆիզիկական ակտիվությունը արդյունք չեն տալիս, կիլոգրամներն ոչ միայն չեն նվազում, այլեւ ավելանում են:
 
-Ոմանց մոտ սթրեսի ժամանակ նկատվում է ախորժակի անկում, ոմանց մոտ, հակառակը, շատակերություն: Սա պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկությամբ: Բայց, նախևառաջ, պետք է հասկանալ գիրանալու պատճառը։ Օրինակ, պատճառ կարող են լինել չլուծված հոգեբանական խնդիրները: Այդ դեպքում, անհրաժեշտ է մասնագետի օգնությամբ դուրս բերել այդ խնդիրները եւ հաղթահարել: Այլ պատճառ է գենետիկ նախատրամադրվածությունը․ մարդը շատ չի ուտում, բայց հակված է գիրանալու: Հաճախ գիրացման պատճառ է լինում նաեւ նստակյաց աշխատանքը: Այստեղ, բնականաբար  արդյունավետորեն  կօգնի ֆիզիկական ակտիվությունը:
 
-Ի՞նչ կասեք մարդու մոտ ինքնագնահատականի ցածր լինելու մասին:

-Յուրաքանչյուրն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական հատկանիշներ, ինչպես ներքին, այնպես էլ՝  արտաքին: Իհարկե, խրախուսելի է, որ անձը կարողանում է ընդունել իր բացասական հատկանիշները, բայց կարեւոր է նաեւ գիտակցել՝ դրական կողմերի մասին, որոնք իրեն դարձնում են յուրօրինակ և սեփական ռեսուրսն են դժվարությունները հաղթահարելու ժամանակ: Ցածր ինքնագնահատականի դեպքում  անձը սովորաբար թերագնահատում է իր հնարավորությունները, խուսափողական վարքագիծ է դրսևորում տարբեր իրավիճակներում, «վնասում» է սթրեսակայունությանը։ Հետևաբար, ցանկալի է իրատեսական ինքնագնահատականը․ ընդունել Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, և հոգ տանել Ձեր մասին՝ սկսած քնի ռեժիմից, սննդակարգից, ֆիզիկական ակտիվությունից, մինչեւ՝ սթրեսակայունության զարգացում:
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր