Հուլիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը, վերջինը հայտնվել է դաշտում, կա 3 վիրшվոր    

19 նոյ 2022 12:00

Տրանսպորտի պատճառով 20 րոպե ուշանալու համար պատերազմի մասնակցին ազատել են աշխատանքից

Իրավաբան Վահե Գրիգորյանն ահազանգում է.


«ՀՀ-ում գրանցված գործատուներից մեկը, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, դրանով սահմանված նորմերը և կարգավորումները, աշխատողի իրավունքների կոպիտ խախտմամբ ազատել է աշխատանքից 44-օրյա պատերազմի մասնակից և սփյուռքից Հայաստան տեղափոխված Մեր հայրենակցին:


Գործատուն աշխատանքից ազատման հիմք է համարել տրանսպորտի բացակայության պատճառով աշխատանքից 20 րոպե ուշանալը , մինչդեռ աշխատանքային օրենսդրությամբ նման հիմք չկա.
Ես, իհարկե, քաղաքացիական գործերով չեմ զբաղվում ու սրա մասին չէի գրի, եթե աշխատողը 44-օրյա պատերազմի մասնակից ու սփյուռքից ՀՀ հայրենադարձ չլիներ, բայց այս անգամ բացառություն եմ անելու:


Եթե ՀՀ-ում գրանցված գործատուն ահավասիկ այսպես է գնահատում պատերազմի մասնակցին, ապա ստիպված ենք իրեն դատարանի միջոցով խելք ու օրենք բացատրել. քավ լիցի, դա Մեզ մոտ հրաշալի է ստացվում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր