Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

21 նոյ 2022 10:30

Տրամադրությունը բարձրանում է, երբ հանում եմ հագուստս. մերկանալ սիրող 86-ամյա տղամարդու հայտարարությունը

Մերկանալ սիրող տղամարդը Մեծ Բրիտանիայից անսովոր հայտարարություն է տեղադրել՝ խնդրելով ժամանակավոր վարձակալության հանձնել մասնավոր տների այգիները, որպեսզի նա մերկ զբոսնի այնտեղ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

86-ամյա Ստյուարտ Հեյվուդը սկսել է մերկանալ 2008 թվականին։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել Հարավային Դերբիշիրում բաց նկարչական դասի ժամանակ։ Ստյուարտի խոսքով՝ իրեն շատ դուր եկավ ամբողջովին մերկ լինելը. նա իրեն բնական ու ազատ էր զգում։

«Իմ տրամադրությունը բարձրանում է, երբ հանում եմ հագուստս։ Նման պահերին ես ինձ բացարձակապես ազատ եմ զգում։ Հիշեք, որ դուք երբեք շատ ծեր չեք մերկ լինելու համար և երբեք չպետք է ամաչեք ձեր մարմնից»

Մինչ թոշակառու հաշվապահն սկսեց հրապարակավ մերկանալ, նրան մոտ 50 տարի մերկ էր տեսնում միայն Ռոնան՝ իր կինը։ Նա աջակցում է ամուսնուն և ամեն տարի ուղեկցում է նրան Lakeside Naturist Holiday Resort — ում՝ մերկանալ սիրողների համար ստեղծված հանգստավայր: Ռոնան խոստովանել է, որ ինքը չի սիրում մերկանալ, բայց առանց խնդիրների կարող է հանգստանալ այլ մերկ մարդկանց կողքին։

Քանի որ ամուսինները ծերանում են, և նրանց համար ավելի ու ավելի դժվար է դուրս գալ հանգստավայր, Ստյուարտը փորձում է նոր տեղ գտնել տնից ոչ հեռու մերկ քայլելու համար: Տղամարդը որոշել է, որ դրա համար կատարյալ են մասնավոր տների մասնավոր այգիները։ Ուրիշի այգին օգտագործելու դիմաց Ստյուարտը առաջարկում է գումար, այգեգործության խորհուրդներ և ցանկացած այլ գիտելիքներ, որոնք կարող են օգտակար կամ հետաքրքիր լինել սեփականատիրոջ համար:

«Ես կցանկանայի գտնել մեկուսի պարտեզ ունեցող մեկին, ով թույլ կտա ինձ շաբաթական մի քանի ժամ մուտքի հնարավորություն ունենալ, որպեսզի կարողանամ անել այն, ինչ սիրում եմ», — եզրափակեց թոշակառուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր