Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

21 նոյ 2022 13:41

Տեսանյութ. «Վիվառո»-ի սեփականատերերը 2,5 միլիոն դոլարով գնում են Վիգեն Սարգսյանի շքեղ տունը՝ չնայած քրեական գործին. civilnet

Civilnet.am-ը գրում է. Հայաստանի իրավապահ մարմինները շարունակում են կանխամտածված և/կամ անփույթ գործողություններով օգնել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին իրենց ունեցած գույքերը երրորդ անձանց օտարելու գործարքներում։ Ընդ որում, այդ գույքերը վաճառվում են այնպիսի պայմաններում, երբ դրանց ծագման վերաբերյալ քննվում է քրեական գործ։


ՍիվիլՆեթը պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը վաճառել է Երևանի Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող երկու բնակարանները։ Դրանց հետ կապված 2019-ի սկզբից հարուցվել է քրեական գործ, բայց ավելի քան երեք տարի շարունակ բնակարանների նկատմամբ կալանք չի դրվել։ Կալանք դրվել է միայն այս տարվա ապրիլի 22-ին՝ բնակարանների վաճառքից մեկ օր հետո, երբ արդեն գործարքներն ավարտված էին։ Գնորդը «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքն է։ Կողմերը մեկ օրվա ընթացքում առքուվաճառքի պայմանագիր էին ստորագրել, գումարը փոխանցվել էր Սարգսյանի ընտանիքին, նոտարը պայմանագիրը վավերացրել էր, դիմել էին Կադաստր՝ գրանցման համար։ Այս ամենից հետո միայն Քննչական կոմիտեն որոշել է գույքը վերցնել կալանքի տակ։ Այս պատմության գլխավոր դերակատարներն են Վիգեն Սարգսյանը, «Վիվառո» և «Սոֆթկոնստրակտ» ընկերությունների համասեփականատեր Վահե Բադալյանի որդին, Քննչական կոմիտեն, Կադաստրի կոմիտեն։


Վիգեն Սարգսյանի բնակարանները Հյուսիսային պողոտայում


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մինչև այս տարվա ապրիլի 21-ը Հյուսիսային պողոտա 5 հասցեի բնակելի շենքում ուներ երկու բնակարան։ Շենքի կառուցապատողն այժմ հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունն է եղել։ 2012-ին «Լոկալ դիվելոփըրզ»-ը շենքի բնակարաններից մեկը վաճառում է «Վիվառո»-ի սեփականատերերից Վահե Բադալյանին՝ 72 միլիոն դրամով։ Բնակարանի մակերեսը մոտ 180 քմ էր։ Ընդամենը մեկ տարի անց Բադալյանը բնակարանը վաճառում է Սվետլանա Հակոբյանին, որը ըստ իրավապահների, Մայրապետյանի հետ փոխկապակցված անձ է։ Վաճառքի գինը կազմում է 76 միլիոն դրամ։ Հակոբյանը բնակարանի սեփականատեր է մնում ընդամենը երկու ամիս, նույն տարվա ապրիլի 30-ին առքուվաճառքի պայմանագրով Հյուսիսային պողոտայի բնակարանն անցնում է Վիգեն Սարգսյանին, ձեռքբերող է դառնում Սարգսյանի կինը՝ Լուսինե Գալաջյանը։ Այդ ժամանակ Վիգեն Սարգսյանը նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։ Եթե նախկին սեփականատերերի հետ գործարքների գինը տատանվում էր 72-76 միլիոն դրամի սահմաններում, բնակարանը Սարգսյանը ձեռք է բերում ընդամենը 47 միլիոն դրամով, և պայմանագրի կնքման օրն ամբողջ գումարը փոխանցվում է Մայրապետյանի ընկերությանը։ Նույն տարվա ընթացքում Սարգսյանը դիմում է Երևանի քաղաքապետարան ու ստանում շինթույլտվություն՝ բացօթյա հարթակի վերակառուցման ու ապակեպատման աշխատանքներ կատարելու համար։ Կատարվող աշխատանքների շրջանակում կառուցվում է նաև կցակառույց-վերնահարկ՝ 180 քմ-ի չափով, ևս 230 քմ կանաչապատվում է, կառուցվում է տեռասա։ Բնակարանի մակերեսը վաճառքի օրվա դրությամբ 550 քմ էր:


Այս տարվա ապրիլի 21-ին Ռոման Բադալյանը՝ «Վիվառո»-ի համասեփականատեր Վահե Բադալյանի որդին, 908 միլիոն դրամով կամ մոտ 2 միլիոն դոլարով ձեռք է բերում Վիգեն Սարգսյանի բնակարանը։ Գնորդը պարտավորվում է ողջ գումարը Սարգսյանի հաշվին փոխանցել մեկ օրվա ընթացքում։


Փոխանցումը կատարվում է, որից հետո կողմերը հայտարարություն են ստորագրում գումարի ստացման, միմյանցից ֆինանսական պահանջներ չունենալու մասին։


Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր