Պեսկովը՝ մոբիլիզացիայի 2-րդ ալիքի անցկացման մասին

«Այս մասին ոչ մի քննարկում չկա։ Ինչ վերաբերում է ՊՆ-ին, ես չեմ կարող ՊՆ-ի փոխարեն խոսել։ Կրեմլում այս հարցի շուրջ քննարկումներ չկան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։
Նա այսպես է մեկնաբանել Ռուսաստանում մոբիլիզացիայի երկրորդ ալիքի անցկացման հնարավորության մասին Telegram-ի ալիքներում հայտնված հաղորդագրությունները։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք էր հայտարարել: Հոկտեմբերի 31-ին նա հայտարարել է դրա ավարտի մասին։ ՌԴ նախագահի խոսքով՝ մոբիլիզացվել է 318 000 մարդ։