Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

21 նոյ 2022 15:48

Ով ասում է, գլուխը պատին է խփում,Լելե Թեփեի օպերացիա չի եղել.Ալիևը Սոչիում պարզ ասաց ՌԴ ղեկավարությանը, որ Ղարաբաղի հարցն իրենց համար փակված է, ի՞նչ փաստաթղթից եք խոսում

Որեւէ տարբերակ Արցախի կամ Հայաստանի համար բարենպաստ չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որ տարբերակն է ավելի ձեռնտու Հայաստանի ու Արցախի համար՝ ռուսական, թե արեւմտյան:

«Ադրբեջանն ինքը չի ընդունում տարբերակներից որեւէ մեկը: Այսինքն դուք խոսում եք մի բանից, որ որեւէ մեկը ցանկություն էլ չունի քննարկելու: Մարդը Սոչիում պարզ ասաց Ռուսաստանի ղեկավարությանը, որ Ղարաբաղի հարցն իրենց համար փակված է: Ի՞նչ փաստաթղթից եք խոսում, ինչքան ուզում եք փաստաթուղթ բերեք: Միակ ճանապարհը իրավականն է՝ միջազգային դատարաններով: Այլ ճանապարհ չունենք: Մնացածը հեքիաթներ են: Մարդը քո հետ այդ թեմայով չի խոսում: Մենք պետք է միջազգային դատարան մտնենք եւ միջազգային կարգավիճակ ստանա Արցախը, որ դա չլինի Ադրբեջանի ներսի խնդիր»,-ասաց Բաբայանը:

Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին, նա նշեց. «Երաշխիքը այն է, որ Ռուսաստանը 5 տարով վերցրել է անվտանգության երաշխիքի դերը եւ պատասխանատվություն է կրում: Պետք է ստիպել, որ Ռուսաստանը պաշտպանությունն ամրացնի, իր ներկայությունն ուժեղացնի: Իսկ Արցախում մնացած քաղաքացիները պետք է ինքնապաշտպանություն ունենան, ցանկացած ազգ, որ կոմպակտ ապրում է եւ իրեն վտանգ է սպառնում, կապ չունի՝ որ պետության տարածքում, նա պետք է ինքնապաշտպանվի: ՀՀ իշխանությունները պետք է  մտածեն դրա մասին, որ վաղը չասեն՝ ցեղասպանություն է եղել: Ադրբեջանը պետք է գտնի ձեւ այդ ժողովրդի հետ բանակցելու համար: Այն, ինչն այսօր Ալիեւը հայտարարում է, իսկ թե ում հետ է բանակցում, այ դա է գաղտնիքը»:
***
Սամվել Բաբայանը պնդում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Լելե Թեփե բարձունքը գրավելու ուղղությամբ հատուկ օպերացիա չի իրականացվել:

Այս առնչությամբ Բաբայանը  ասել է. «Ով ասում է, գլուխը պատին է խփում: Խորհուրդ կտամ մարդիկ, որոնք շատ հեռու են բանակից, բայց գեներալի ուսադիրներ են կրում, քիչ խոսեն, որովհետեւ ինչքան խոսում են, այնքան ապացուցում են, որ ապուշ են: Խնդիրն այն է, որ այն, ինչից ես եմ տեղյյակ, դա գյուղ Հորադիզի ուղղությունն է: Լելե Թեփեն այդտեղից 10 կմ թիկունք է: Եթե դուք դա համարում եք Լելե Թեփե, ես այդպես չեմ համարում: Ես գիտեմ, որ Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիա է եղել:

Հիմա դուք որից եք խոսում, ես տեղյակ չեմ»: Նա նաև ընդգծել է, որ Հորադիզի ուղղությաբ օպերացիան համաձայնեցված է եղել վարչապետի ներկայությամբ, համաձայնությունը եղել է ԳՇ-ի հետ: «Շտաբը պետք է որոշում կայացնի պատերազմի ժամանակ: Այդտեղ ես ընդհանրապես, խնդիր չեմ տեսնում»,- եզրափակել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր