ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը          Տեսանյութ․«Բարի գալուստ կլիմայական գարուն», ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 նոյ 2022 16:35

Վտանգի մասին զգուշացնող պաստառներ են տեղադրել Ազատի ջրամբար տանող ավտոճանապարհներին

Ազատի ջրամբարն ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն մեր քաղաքացիները հաճախ են տրանսպորտային միջոցներով մուտք գործում այնտեղ, ինչի հետևանքով հայտնվում արգելափակման մեջ: Արդյունքում ծանրաբեռնվում են նաև հրշեջ-փրկարարները:


Հաշվի առնելով այդ հանգամանքը, Արարատի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ՝ «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն հետ համագործակցությամբ, ջրամբարի տարածք տանող ավտոճանապարհներին տեղադրվել է վտանգի մասին զգուշացնող թվով 6 պաստառ: Նպատակն է՝ բարձրացնել մեր քաղաքացիների զգոնությունը և հնարավորինս զերծ պահել նրանց անցանկալի իրավիճակներում հայտնվելու ռիսկից՝ հայտնում է ԱԻՆ-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր