Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

22 նոյ 2022 13:14

Ոմանք հրաժարվում են տարածք տրամադրել բանակի համար քողարկիչ ցանցեր սարքելու համար.ստրկամիտ ու զինվորի կյանքն արհամարհող չինովնիկների անունները հնչեցնելու եմ հերթով

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում գյուղապետերի, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների մեծ մասը հրաժարվում է տարածք տրամադրել բանակի համար քողարկիչ ցանցեր սարքելու համար՝ չթաքցնելով, որ խուսափում է ընդառաջել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց։
Սա ունի երկու բառից կազմված ձևակերպում։ Ինքներդ եզրակացրեք և ձևակերպեք ըստ սեփական նախասիրությունների։
Իրականում իրենց պաշտոնի ու կեղտոտ գոյության համար անգամ բանակում ծառայող զինվորի կյանքն ու անվտանգությունը արհամարհող չինովնիկները պետք է արհամարհվեն ու քարկոծվեն սեփական հանրության կողմից, քանի որ նրանց արածը դավաճանություն է հայրենիքի ու զինվորի նկատմամբ։
Շնորհակալություն նրանց, ովքեր առանց երկմտելու ընդառաջ քայլ են անում ու ակտիվորեն աջակցում քողարկիչ ցանցերի ստեղծման աշխատանքներին՝ լավ գիտակցելով, որ դա փրկում է հայ զինվորի կյանքը։
Իսկ իշխանություններին ստրկամիտ ու զինվորի կյանքն արհամարհող չինովնիկների անունները հնչեցնելու եմ հերթով։ Որպես սկիզբ՝ Գավառի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մեծագույն մասը պատճառաբանել է, թե բանակը քողարկիչ ցանցի կարիք չունի, ՊՆ-ն տալիս է, հետևաբար իրենք չեն զբաղվի դրանց արտադրությամբ։ Ճանաչեք ձեր հակահայ չինովնիկներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր