Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում          Կենդանակերպի այս նշանները հուլիսին կզգան ուժեղ մոլորակային աջակցություն՝ բախտի, աճի և նոր հնարավորությունների ժամանակաշրջան կլինի       Տեսանյութ. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճան    

22 նոյ 2022 14:25

Սահմանամերձ Բերքաբերում , որը 30 տարի գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ,կորոլյոկի բերքը փչանում է, գնորդներ չկան

Ոսկան Սարգսյանը գրում է․


«Իջեւան խոշոր համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում աճեցված կորոլյոկի (արքայանարնջի) բերքի իրացման հետ կապված լուրջ խնդիր կա։ Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ Բերքաբերում կորոլյոկի մոտ 50 տոննա բերք կա։ Նախորդ տարիներին սառնարան-բեռնատար մեծ ավտոմեքենաների տերերը եւ չրանոց ունեցողները գյուղացիներից գնում էին կորոլյոկի բերքը, իսկ այս աշնանը նրանք Բերքաբեր չեն գնացել։ Գյուղացիները չեն ցանկանում իրենց միրգը շատ էժան վաճառել, բնակավայրի վարչական ղեկավարն ասաց, որ Արմավիրի մարզում գործող Մեյմանդարի մեծածախ շուկայում կորոլյոկի կիլոգրամի գինը 180-200 դրամ է, ինչը բերքաբերցիներին ձեռնտու չԷ։ Սահմանամերձ գյուղում առկա է շուրջ 20 հեկտար կորոլյոկի այգի, կան նաեւ նորատունկ այգիներ, որոնք դեռեւս բերք չեն տալիս։ Բերքաբեր գյուղն ունի մոտ 760 հեկտար տարածք, որոնք գտնվելով փաստացի հայ-ադրբեջանական սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ ափին, արդեն 30 տարի գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր