էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան սպանել է հորը    

22 նոյ 2022 18:00

Բաքվի ավազակախմբերի դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից, սառեցնել Ալիևի և նրա շրջապատի ակտիվները.Ֆրանսիայի Սենատը Մակրոնին

realtribune.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում Էմանուել Մակրոնի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Բաքվի մինիսուլթանության ղեկավար Իլհամ Ալիևի և նրա շրջապատի դեմ Արցախում և Հայաստանում ռազմական հանցագործությունների համար։ Քվեարկությանը մասնակցել է 296 սենատոր։ Բանաձևին կողմ է քվեարկել 295 սենատոր, դեմ ընդամենը 1 սենատոր:

Բանաձևը պահանջում է Բաքվի ավազակախմբերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Սենատորները կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և հայրենադարձել նրանց հայրենիք։ Բոլոր խմբակցությունների խորհրդարանականները նաև առաջարկում են Ֆրանսիայի կառավարությանը, համագործակցելով եվրոպացի գործընկերների հետ, նախատեսել դիվանագիտական ​​և տնտեսական միջոցներ որպես պատիժ ագրեսիայի համար, այդ թվում պատժամիջոցների կիրառում, որոնք ուղղված կլինեն Ադրբեջանի իշխանությունների ակտիվներին։ Բանաձևի հեղինակները նաև առաջարկել են Ֆրանսիայի կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Հեղինակներն են սենատորներ Բրունո Ռետայոն, Քրիստիան Քամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյլը և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։

Մեջբերումներ սենատոր Բրունո Ռետայոյի (հանրապետական) խորհրդարանում ելույթի թեզերից.
«Հայաստանին չի կարելի մենակ թողնել… Բանաձևը պետք է Հայաստանին ցույց տա մեր համերաշխությունը, հետևողականությունը և հաստատակամությունը»:

«Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի ղեկավարության դեմ սառեցնելով նրանց ակտիվները։ Խոսքը նավթի ու գազի մատակարարումների էմբարգոյի մասին չէ։ Բայց Ֆրանսիայի կառավարությունը պետք է հաստատուն քաղաքական ու դիվանագիտական ​​քայլեր ձեռնարկի»:

«Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը և Ուկրաինայի ինքնիշխանությունը: Նրա գործողությունները դատապարտվել են, պատժամիջոցներ են կիրառվե: Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի և Թուրքիայի մասին։ Ոչի՛նչ: Ո՛չ մի պատժամիջոց: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը մեզ համար ավելի կարևոր է, քան Հայաստանի ինքնիշխանությունը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ուկրաինացիների տառապանքը մեզ համար ավելի կարևոր է, քան հայերի տառապանքը։ Իհարկե ո՛չ»:

«Արևելքում Եվրոպան բախվում է ռուսական իմպերիալիզմին։ Բայց հարավում գործ ունենք թուրքական իմպերիալիզմի հետ։ Մեզ սպառնում է պանթուրքիզմի նախագիծը և նոր Օսմանյան կայսրության վերականգնումը։ Էրդողանն է ասել, ոչ թե ես, որ Թուրքիան և Ադրբեջանը «երկու պետություն են և մեկ ազգ»: Իսկ նրանց ագրեսիան տեղի է ունենում երեք փուլով: Սկզբում Ադրբեջանը հարձակվում է հայկական Ղարաբաղի վրա՝ տարածաշրջանից հայ բնակիչներին դուրս մղելու համար։ Երկրորդ փուլում նրանք հայերին կքշեն մնացած տարածքներից, որպեսզի հասնեն Նախիջևան և իրենց վերահսկողության տակ ստեղծեն շարունակական տարածք։ Իսկ երրորդ փուլում թուրքերը կփորձեն ջնջել Հայաստանն ու հայ ժողովրդին Եվրոպայի քարտեզից»։

«Ո՞րն է Ֆրանսիայի ընտրությունը: Մենք ընտրում ենք, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ասել է Ուինսթոն Չերչիլը «պատերազմի և խայտառակության միջև»... Եթե ոչինչ չանենք, ուրեմն կդավաճանենք մեզ և մեր պատմությանը։ Եվ ի վերջո, մենք դեռ պատերազմ ենք ստանալու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր