ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

23 նոյ 2022 16:12

Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. Aysor.am

Aysor.am-ը գրում է․
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ վերջինս վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։

Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ Դավիթ Գիշյանը սպանվել է։

Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը, փաստացի, սպանվել է գերության մեջ։

«Այսօր տեղեկացրել ենք Եվրոպական դատարան, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։

Պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել պատասխանի համար»,-հայտնեց Հասմիկ Սամվելյանը։

Նշենք նաև, որ այս նույն տեղեկությունը ուղարկվելու է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Գիշյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր