ՀՀ մատակարարվող գազի գինը 10 տարի չի փոխվի. «ՀայՌուսգազարդ»-ի հետ կնքված համաձայնագրում փոփոխություն է կատարվել

«Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի»,– նշված է որոշման նախագծի մեջ։
Համաձայն նախագծի՝ 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։
Արձանագրությամբ նաև նախատեսվում է կարգավորել Երևանի ՋԷԿ-ի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերը։
Արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։
Հիմնավորման մեջ նշված է նաև, որ արձանագրությամբ սահմանված պայամանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։