ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 նոյ 2022 14:06

Ռուսական բանակի փլուզման դեպքում Մոսկվան կարող է քիմիական զենք օգտագործել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաիայում՝ նախքան ՆԱՏՕ-ի հետ միջուկային առճակատման գնալը, եթե ռուսական զորքերը շարունակեն կորցնել դիրքերը։
Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր 6 իրազեկ աղբյուրներին, որոնց թվում կան Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ը չունի հետախուզական որևէ տվյալ, որը թույլ կտա ենթադրել, որ Ուկրաինայում նման հարձակումը մոտ է։
 
ԱՄՆ Պաշտպանության նախարարության շատ պաշտոնյաներ կարծում են, որ ձմռան ամիսներին մարտերը կդանդաղեն, և կողմերից ոչ մեկը չի կարողանա զգալի տարածքներ հետ գրավել: Սակայն որոշ պաշտոնյաներ կարծում են, որ մարտի դաշտում կորուստների շարունակման կամ ռուսական բանակի փլուզման դեպքում Մոսկվան կարող է քիմիական զենքի օգտագործմանւ դիմել, այդ թվում՝ այն, որը կապում են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նման հարձակման մեջ կարող են օգտագործվել նյութեր, որոնք հեշտ է քողարկել, ինչը կդժվարացնի Մոսկվայի վրա մեղքը բարդելը։ Փորաձագետների ու պաշտոնյաների խոսքով՝ որոշ քիմիկատներ կարող են օգտագործվել զանգվածային զոհերով հարձակման ժամանակ. դրանք կարող են օգտագործվել աերոզոլային կամ զինամթերքի մեջ՝ վնասելու մարդկանց մեծ խմբի։ ԱՄՆ Անվտանգության խորհուրդը հրաժարվել է մեկնաբանություններից։
 
Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանը ներդրումներ է կատարում քիմիական զենքի իր կարողությունը զարգացնելու համար։ Համաձայն Կոնգրեսի անդամի օգնականի, որը հարցազրույց է տվել Politico-ին, սենատորներն այս աշնանը տեղեկացվել են քիմիական զենքի ռուսական պաշարների և Ուկրաինային սպառնացող վտանգի մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր