Գյումրիի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են տղամարդու 2 դի. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու 2 դի։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Փրկարարները բացել են տան դուռը, տունն ամբողջովին եղել է ծխապատ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։