Ֆրանսիացի հեղինակը Հայոց ցեղասպանության մասին կոմիքս է ստեղծել, նպատակը՝ողբերգության մասին ճշմարտությունը հասցնել ավելի լայն լսարանի

Կոմիքսի հեղինակները համադրել են Ցեղասպանության մասին առկա գեղարվեստական և արխիվային նյութերը և ներկայացրել այս խնդրի համար նոր ձևաչափով։
Նման աշխատության նպատակն է Հայոց ցեղասպանության բարդ պատմությունն ավելի հասկանալի և հասանելի դարձնել ընթերցողներին և ողբերգության մասին ճշմարտությունը հասցնել ավելի լայն լսարանի:
Ներկայացնելով տեղահանություններից փլուզված հայ ընտանիքի առօրյան՝ այս յուրահատուկ կոմիքսը անդրադառնում է 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկին։ Արխիվային լուսանկարներով նկարազարդված վավերագրական էջերի միջոցով այն ցույց է տալիս, թե ինչպես 1915-ից 1923 թվականներին Օսմանյան կայսրությունը կոտորեց և արտաքսեց առնվազն 1,2 միլիոն հայերի ներկայիս Թուրքիայի տարածքից:
«Այնպիսի զգացողություն կար, որ սա մի թեմա է, որին դեռ պետք է անդրադառնալ»,- Euronews Culture-ին ասում է Գորունե Ապրիկյանը:
«Une Histoire du Génocide des Arméniens» կոմիքսի հերոսները Հակոբյանների ընտանիքի անդամներնն են, որոնք ապրում էին Դենդլի լեռնային փոքրիկ գյուղում։
