Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

24 նոյ 2022 17:23

Լուկաշենկոն փորձել է համոզել Ուկրաինային՝ խոնարհվել Պուտինի առաջ, հակառակ դեպքում նրան սպառնում է «լիակատար ոչնչացում»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձել է համոզել Ուկրաինային՝ խոնարհվել Պուտինի առաջ, հակառակ դեպքում նրան սպառնում է «լիակատար ոչնչացում», այս մասին գրում է УНИАН-ը: «Այժմ ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է։ Եթե նրանք մահ չեն ուզում, ընդ որում՝ մեծ թվով մարդկանց, դա պետք է դադարեցնել»,- ասել է Լուկաշենկոն՝ լրագրողների հետ զրույցում։
 
Նա նշել է, որ Ուկրաինան կարող է ոչ միայն կորցնել իր պետականությունը, այլև ամբողջությամբ ոչնչացվել։ Լուկաշենկոն պատերազմը դադարեցնելու «խորհուրդ է տալիս» ոչ թե օկուպանտ երկրին, այլ՝ ուկրաինացիներին, հավելում է լրատվամիջոցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր