Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

25 նոյ 2022 13:20

Դոլարը թանկացման միտումներ է ցույց տալիս

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.36 դրամ` նոյեմբերի 23-ի համեմատ արժևորվելով 0.10 դրամով։


Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:


Փոխանակման կետերում դոլարի առքը 397-398 դրամ է, վաճառքը՝ 402 դրամ։


Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.14 դրամ (արժևորվել է 4.78 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 418 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 408 դրամ է, վաճառքը՝ 414-415 դրամ։


Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  6.19 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.58 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 6.35 դրամ, վաճառքը՝ 6.44-6.45 դրամ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր