Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում          Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»       Հուլիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 նոյ 2022 11:39

Իրադրությունն անկանխատեսելիության հուն է մտել, իսկ իշխանությունը զբաղված է հրապարակի տոնածառը ժամանակից շուտ դնելով

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով ավելի կսրի իրավիճակը, ով իրադրությունը փակուղի կմտցնի, ով այնպիսի հայտարարություն կանի, ինչը նոր մարտական գործողությունների սպառնալիք կառաջացնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինչ պլանավորել է իշխանությունը հանձնելու համար, կարծես, դեռ չի իրագործել ու Ադրբեջանի ապակառուցողականությանը, պատերազմի հայտ ներկայացնելուն հակազդելու արտաքին ու պաշտպանական մեխանիզմներ դեմ տալու փոխարեն մտնում է Ալիևի առաջադրած խաղի կանոնների դաշտ։


Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով, հրապարակի տոնածառը ժամանակից շուտ դնելով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր