Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

26 նոյ 2022 14:43

Ադրբեջանի ղեկավարության շուրթերից hնչող բառերը հիմա հնչում են հայ ղեկավարության շուրթերից․ դա շատ վտանգավոր է

Ընդհանրապես միջազգային իրավունքի մասին խոսելիս նախ և առաջ պետք է հասկանանք, որ դա քարացած երևույթ չէ և ցանկացած իրավական համակարգ, ևս կենդանի  օրգանիզմ է, որը գտնվում է  տրանսֆորմացիաների փուլում գրեթե միշտ, և կախված նրանից, թե ինչ էական փոփոխություններ են դրա մտածողության  մեջ տեղի ունենում, այդ կերպ մենք տարբերում ենք միջազգային իրավակարգերը, որոնք մարդկության պատմության մեջ երբեմն-երբեմն փոխվում են։ Այս մասին «Խաղաղության»  համաձայնագիր. սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավագիտության թեկնածու Տարոն Սիմոնյանը։


«Այսօր մենք գտնվում ենք այն միջազգային իրավակարգի շրջանակներում, որը հաստատվել է երկրորդ աշխարհամարտից հետո, բայց արդեն տեսնում ենք, որ այն ինչ-որ սրանից 70 տարի առաջ գրվել էր, ոչ ամբողջությամբ է արտահայտում միջազգային հարաբերությունները, որոնք որ այսօր մեր շուրջը տեղի են ունենում։ Բայց այդ միջազգային հարաբերությունների փոփոխություններն էլ ինքնուրույն չեն տեղի ունենում, շատ են դրանց վրա ազդող գործոնները։ Այդ գործոններից մեկը պետությունների պրակտիկան է, պետությունները իրենց պրակտիկայում արտահայտում են  միջազգային իրավունքը, և այլ կերպ բյուրեղանում և դառնում են  միջազգային իրավունք։ Շատ էական ազգեցություն ունի միջազգային իրավունքի վրա նաև այն թե ինչպես են պետությունները մեկնաբանում միջազգային իրավունքը։ Կան հեղինակավոր մասնագետներ, որոնց մեկնաբանությունները հետագայում դառնում են պետական քաղաքականության արտահայտման գործիք։ Իրավունքի ցանակցած մեկանբանություն, ցանկացած դիրքորոշում ունակ է էական ազդեցություն ունենալ  միաջազգային իրավակարգի վրա։ Դա չափազանց զգայուն համակարգ է։ Յուրաքանչյուր պետություն, որ այս կամ այլ կերպ փորձում է օգատգործել միջազգային իրավունքում արտահայտված դրույթները, պետք է հասկանա, որ իրր կողմից արտահայտված ցանակած բնորոշում, մեկնաբանություն կաշկանդելու է իրեն հետագայում, այդ նույն միջազգային համակարգի կողմից»,- ասաց նա։


Նրա խոսքով՝ այն բառերը, որոնք որ հնչում են Ադրբեջանի ղեկավարության շուրթերից հիմա հնչում են հայկական ղեկավարության շուրթերից, որը շատ վտանգավոր է․


«Այն, որը ժամանակին Ադրբեջանն էր պնդում, որ պետք է ընդունենք Խորհրդային միության վարչական սահմանները որպես պետական սահմաններ, և դա մենք ժամանակին մերժում էինք, հիմա կարծես թե ինքներս ենք բռնել այդ թեզը  և պաշտպանում՝ մոռանալով որ մի քանի տարի առաջ դա Ադրբեջանի համար քաղաքական գիծ էր»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր