Արցախի էջը փակված չէ, մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է          Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

30 նոյ 2022 16:55

Ավելի քան 1տրիլիոն դոլար կպահանջվի Ուկրաինայի վերականգնման համար

Ուկրաինայի վերականգնման համար ավելի քան մեկ տրիլիոն դոլար կպահանջվի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի ԳԱ-ին ուղղված իր տեսաուղերձում, որի ժամանակ նա ներկայացրել է «Էքսպո-2030» անցկացնելու Օդեսայի հայտը։

Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինայում մշտակվում է համակարգ, որը գործընկեր երկրներին թույլ է տալիս «կառավարել» տարածաշրջանները, քաղաքները կամ ձեռնարկությունները։ «Մենք արդեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Թուրքիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Չեխիայի, Սլովենիայի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Ավստրիայի, Հունաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Ավստրալիայի կողմից այդ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ենք տեսնում։ Եվ սա դեռ ամբողջական ցուցակը չէ»,-պատմել է Զելենսկին։

Այս ամառ Ուկրաինայի իշխանությունը հայտարարել է, որ երկրի վերականգնման ծախսերը գնահատվում են 750 միլիարդ դոլար։ Աշնանը Ռուսաստանը սկսել է զանգվածային հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքների ուղղությամբ, որոնց նպատակը եղել է Ուկրաինայի էներգահամակարգը։
«Ուկրէներգո»-ի հաղորդմամբ՝ վնաս է հասցվել խոշոր ջերմա- եւ հիդրոէլեկտրակայաններին։ Էներգետիկ օբյեկտներին հասցված վնասը գնահատվում է մոտ երկու միլիարդ դոլար։

Նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձեւ է ընդունել, որը նախատեսում է պատերազմի պատճառած վնասի ռեեստրի ստեղծում եւ Ռուսաստանի կողմից Ուկրաինային ռեպարացիայի վճարման մեխանիզմի մշակում։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը նախատեսում է նաեւ իրավական մեխանիզմ ստեղծել՝ Ուկրաինայի վերականգնման նպատակով ռուսական սառեցված ակտիվների բռնագանձման համար։
Ըստ տարբեր աղբյուրների տվյալների՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների ծավալը կազմում է 300-600 միլիարդ դոլար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր