Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

01 դեկ 2022 12:51

Հայերն ասում են, որ տեսնում են, որ ՌԴ-ի հետ իրենց նախկին և ներկայիս հարաբերությունները չեն բավարարում այսօրվա ՀՀ-ի կարիքներին, մենք ձեր կողքին ենք

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին խոսել է հայ-ամերիկյան և հայ-ռուսական հարաբերություններից։ Մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվելը նա նույն պաշտոնն էր զբաղեցնում Երևանում։


«Հայերն ինձ ասում են, որ քանի որ չեն ուզում վերադառնալ անցյալ՝ կոռումպացված առաջնորդների մոտ, նրանք ուզում են ավելի պայծառ ապագա գտնել: Կրկին քննարկվում է Ռուսաստանի թեման, խնդիրը սա է։ Հայերը ասում են, որ տեսնում են, որ Ռուսաստանի հետ իրենց նախկին և ներկայիս հարաբերությունները չեն բավարարում այսօրվա Հայաստանի կարիքներին։ Կարծում եմ՝ մենք՝ ԱՄՆ-ն և Հայաստանը, այժմ գտնվում ենք հաջորդ փուլում, մենք մի քանի կարևոր բանակցություններ ենք վարում, թե ինչպես մենք կարող ենք օգտակար լինեն Հայաստանին, որն, իմ կարծիքով, շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի»,- ասել է Թրեյսին։


«Կան նաև բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ, որոնցում Ռուսաստանը դեր է խաղում, և որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր