Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների          Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 դեկ 2022 15:14

Հայաստանում B55 տիպի ինքնաթիռ է ընկել, հայտնաբերվել է երկու այրված դի

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։


Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։


Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր