Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

02 դեկ 2022 18:21

Իրանից հայկական արտադրանքի տեղափոխման փորձը Ադրբեջանում գտնվող ֆիզիկական անձի հասցեին Ադրբեջանում գնահատել են որպես «հանցագործություն»

Ադրբեջանում հետաքննում են «հանցագործությունը»՝ Իրանից հայկական արտադրանքի տեղափոխման փորձը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի գլխավոր մաքսային վարչության մաքսային կետում հայտնաբերվել են շինարարական աշխատանքներում օգտագործվող 24820 կոնտեյներներ եւ 1050 դատարկ ստվարաթղթե արկղեր՝ հայկական արտադրության սիլիկոնային արտադրանքի կոնտեյներների փաթեթավորման համար: Պարզվել է, որ այդ ապրանքներն ուղարկվել են Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող ընկերության կողմից Ադրբեջանում գտնվող ֆիզիկական անձի հասցեին։ Փաստի առթիվ կատարվում է մաքսային պետական կոմիտեի եւ պետական անվտանգության ծառայության համատեղ հետաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր