Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

03 դեկ 2022 11:54

«Մահվանս մեջ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»․ Երևանում, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ 
 Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աշոտ Օհանյանն ու Արման Զաքարյանը, քանի որ դին հայտնաբերվել է կամրջի տակ՝ մասամբ ճանապարհի մեջտեղում։ Այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Պապոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ  խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Ա․ Ս․-ն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր