Իրանում ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոսը          Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու       Տեսանյութ.100.000 ծաղիկ մնաց սահմանին, գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ    

03 դեկ 2022 13:15

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում ի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ- Գորիս մայրուղին

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը․


«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:


Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր