Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

05 դեկ 2022 15:38

Միակ տարբերակն է սա, ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի

Կարգավիճակի հարցն առանցքային խնդիր է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, դրանից բացի՝ ամենաբարդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։


«Կարճաժամկետ, միջնաժամկետ ապագայում 100 տոկոսով անհնար է այդ հարցը լուծել։ Դրա համար, միակ տարբերակը, որպեսզի բարելավվեն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչ-որ կերպ կարգավորվեն, տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն լինի, անհրաժեշտ է այդ հարցը թողնել ապագային, որովհետև սա ամենաբարդ հարցն է ու անհնար է շուտափույթ լուծում տալ։ Սա ամենաողջամիտ ու արդյունավետ տարբերակն է:


Ընդհանրապես ցանկացած առաջարկ, որը նման մոտեցում ունի՝ մեզ համար ընդունելի է։ Ռուսաստանը նման մոտեցում ունի, որովհետև շատ խորն է պատկերացնում տարածաշրջանը, կրում է նաև պատմական պատասխանատավություն այստեղ խաղաղության ու կայունության պահպանման համար, հետևաբար սա ընդունելի տարբերակ է։ Այսինքն՝ սա իրական է, ռեալ, այլ տարբերակ չկա։ Ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի»,-նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր