Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

05 դեկ 2022 16:55

Վարդենիսում աղետ է.կպատկերացնեի՞ք նման բան, որ 3 ամիս է զոհվածի մարմինը գտնվում է բաց երկնքի տակ ու ոչինչ չեն կարողանում անել

Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։


- Պարո՛ն Դանիելյան, օրերս Վարդենիսում էիք, ինչպե՞ս կգնահատեք իրադրությունը, հաշվի առնելով վերջին զարգացումները։


- Մեկ բառով՝ աղետալի։ Աղետալի՝ և՛ անվտանգության ուղղակի բացակայության, և՛ սոցիալ տնտեսական, և՛ բարոյահոգեբանական իմաստով։


- Երևի հերթով անդրադառնանք։


- Տեսեք՝ սեպտեմբերի 13-ի կարճատև պատերազմից և թշնամու զորքերի ներթափանցումից հետո ուղղակի կաթվածահար է եղել Վարդենիսի շրջանի պաշտպանական համակարգը, որը, ինչպես գիտեք, արդեն իսկ կազմաքանդված էր 2020 թ. նոյեմբերից հետո, երբ թշնամուն հանձնվեց Քարվաճառի շրջանը։ Սեպտեմբերի 13-ից թշնամին, առաջանալով և զավթելով ռազմավարական բազմաթիվ դիրքեր, ոչ միայն նշանառության տակ է վերցրել Վարդենիսի մի շարք բնակավայրեր, այլև անգամ կտրել է առանձին գյուղերը սնուցող խմելու ջրագծերը, փակել ակունքներն ու ստեղծել հումանիտար ճգնաժամ։


- Այսինքն՝ սեպտեմբերին Վարդենիսը 2-րդ հարվա՞ծն է ստացել նոյեմբերի 9-ի փաշինյանական կապիտուլյացիայից և Քարվաճառի հանձնումից հետո։


- Այո, և, ցավոք, իշխանությունները պարզապես անտերության են մատնել շրջանը։ Մի խայտառակ, ամոթալի ու նվաստացուցիչ փաստ ներկայացնեմ, և ամեն ինչ պարզ կդառնա։ Գիտեք, որ սեպտեմբերի 13-ին բազմաթիվ զոհեր տվեց նաև Վարդենիսը, և, պատկերացրեք, որ մինչ օրս մեր տարածքում դեռ կան զոհերի մարմիններ։ Պայմանագրային զինծառայողը, ով այդ ժամանակ ծառայության չի եղել, տագնապի ժամանակ օգնության շտապելիս թիկունք ներթափանցած թշնամու կողմից շրջափակման մեջ ընկնելով զոհվել է, հիմա այդ մարդու մարմինն  արդեն 3 ամիս է, ինչ գտնվում է բաց երկնքի տակ։ Պաշտպանության նախարարությունը պիտի պատասխանի՝ ինչու՞ թվով 4 դիրքում զինվոր չի եղել, որտեղից թշնամին կարողացել է անարգել ներթափանցել, կատարել գործողություն և, ամենակարևորը, նշված 4 դիրքի փոխարեն կառուցել 22 նոր դիրք և հիմնավորվել մեր հողում։


- Հիմա այդ սպայի մարմինը նույնկերպ ընկած է դրսու՞մ։


- Այո, ուղղակի սահմռկեցուցիչ է, երբ քթի առջև ընկած հարազատի, որդու, եղբոր մարմինը մարդիկ չենս կարող հուղարկավորել։ Դուք նախկինում կպատկերացնեի՞ք նման բան, երբ զոհվածի մարմինը 3 ամիս ընկած լինի դրսում, և նրա եղբայրը թակի պետական մարմինների հարյուրավոր դռներ, խնդրի, պահանջի, որ օգնեն, անգամ սեփական նախաձեռնությամբ անօդաչու սարք թռցնի, որ տեսնի՝ եղբոր մարմինը տեղու՞մ է, թե՞ ոչ։


- Այսինքն՝ 3 ամսվա մեջ պետությունը, զինված ուժերը, հատուկ ջոկատայինները չե՞ն կարողացել մարմինը դուրս բերել։


- Փաստ է, որ ոչ։ Ես արդեն չգիտեմ՝ չե՞ն կարողացել, թե՞ չեն ուզել։ Դուք հիշու՞մ եք, քանի՞ օր անց Արցախի ՊԲ հատուկ նշանակության ուժերը ուղղաթիռի խոցման վայրից տարհանեցին հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր. դեպքից ընդամենը 10 օր անց՝ 2014 թ. նոմյեմբերի 22-ին, ընդ որում՝ թշնամուն երկու զինվորականի շարքից հանելով։ Վարդենիսում տիրող այս խայտառակ, անտեր վիճակի ու քաոսի պայմաններում տեսնում ես պատկան նախարարների, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Քոչարյանի և այլ իշխանավորների ցինիկ պահվածքն ու հասկանում, որ այս ամենը դիտավորյալ է արվում։ Այո, սա հանցավոր անգործություն է, որը Փաշինյանի իշխանության թուրքամետ ու հակապետական ծրագրի մի մասն է։ Սա արվում է հատուկ, որպեսզի մարդիկ չփորձեն այլևս կռիվ տալ թշնամու դեմ, չփորձեն նվիրվել բանակին, ձեռնամուխ չլինեն սեփական հայրենիքի ազատագրմանը, քանի որ այդ ամենը չի տեղավորվում իշխանությունների թուրքամետ ծրագրին մեջ, փոխարենը՝ հանձնվեն, հարմարվեն, նվաստանան, ինպես ինքը՝ Փաշինյանի իշխանությունը։


- Դուք նշեցիք նաև սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության մասին։


- Վարդենիսում առկա իրավիճակը ճիշտ և ճիշտ ներկայացնում է վարագույրի հակառակ կողմը, երբ բեմում ներկայացվող լավ կյանքի, տնտեսական ճռճռան թվերի,  Հանրապետության հրապարակի լույսերի ու մայրաքաղաքի ճոխ զարդարանքների հետևում տեսնում ես երկրիդ իրական և ողբերգական պատկերը։ Այցելում ես սեպտեմբերին զոհվածի բազմանդամ ընտանիք, տեսնում 4-5 մանկահասակ և կարիքավոր երեխաների և պարզում, որ նրանց այս 3 ամիսներին ոչ մեկը, անգամ մարզպետը չի այցելել և փորձել ինչ-որ կերպ օժանդակել, մյուս կողմից տեսնում երկրիդ պատասխանատու դեմքերի խրախճանքը Քաթարում և այլուր։ Գիտեք՝ ես այս ամենը կանվանեի ոչ այլ ինչ, քան մեծագույն անբարոյականություն։ Իսկ կառավարության վերջին փոփոխությունները ուղղակի խորացրել են սոցիալական ճգնաժամը։ Սայլակի վրա մեզ ներկայացավ ոտքեր ու ձեռքեր չունեցող հաշմանդամ, ում թոշակը ավելացրել են 3.000 դրամով, փոխարենը կտրել 18.000 դրամ կազմող նպաստը։ Ահա փաշինյանական ողջ զավեշտը։ Ինչպես նշեցի՝ վարդենիսցի սահմանամերձ գյուղացին հայտնվել է սոցիալական աղետալի վիճակում։ Նա  թշնամու նշանառության տակ ուղղակի զրկվել է գոյատևելու կենսական պայմաններից, անգամ՝ խմելու ջրից։ Եվ այս ժանտախտի կողքին  իշխանությունների հանցավոր անգործություն է ու պետական բյուջեն խժռող երևանյան խրախճանքը։


- Իշխանություններն օրնիբուն թմբկահարում են «Արցախը տանք, որ լավ ապրենք» Տեր-Պետրոսյանի տարիներից ժառանգված կարգախոսը։ Արցախը, հարևան Քարվաճառը հանձնվեց, այժմ վարդենիսցին ավելի լավ չի՞ ապրում։


- Ես Վարդենիսում մի բան զգացի. այս իշխանությունների համար որևէ տարբերություն չկա՝ Արցա՞խը կհանձնեն միայն, թե՞, օրինակ, Վարդենիսի շրջանն էլ հետը։ Հայաստանի ընթացքը դեպի թյուրքական աշխարհ, այսինքն՝ դեպի կործանում թեքող Փաշինյանի վարչախումբը մեկ վայրկյան անգամ չի վարանի Վարդենիսը ևս նվիրել թշնամուն, երբ վաղը Ադրբեջանը կոնկրետ պահանջ ներկայացնի։ Ավելին, իսկ ինչու՞ ենք կարծում, որ Վարդենիսը չի հանձնվել, ինչ է, միջնադարու՞մ ենք, թշնամին նիզա՞կ պետք է խփի հրապարակում, որ ասի՝ գրավել է քո հողը։ Երբ իշխանությունը հեշտ ու հանգիստ թշնամուն է հանձնել շրջանի ռազմավարական դիրքերը, ջրային ակունքները, նշանառության տակ են բնակավայրերը, ճանապարհները, հողատարածքները, և այս ամենի կողքին վարդենիսցին ուղղակի մատնված է բախտի քմահաճույքին, շրջանում իսպառ բացակայում է ապրելու և արարելու հեռանկարը, ներդրումների մասին խոսք անգամ լինել չի կարող, մարդիկ զանգվածորեն արտագաղթում են, մնացողներն էլ իրենք են փորձում պաշտպանել սեփական ընտանիքը, գյուղը, պատիվը, ապա այս ամենն արդյո՞ք չի՞ խոսում այն մասին, որ Վարդենիսը ևս օտարված է փաշինյանական խմբակի կողմից այնպես, ինչպես Արցախը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր