Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

07 դեկ 2022 13:57

Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն, հակառակ դեպքում՝ ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի.Տարակուսելի է Արցախի իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

Դիտարկելով բնապահպանական ակցիայի քողի ներքո ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքում վերահսկողության հնարավոր մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ կողմերի պաշտոնական հրապարակումներն ու մոտեցումները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝

1. Օրախնդիր պահանջ է միջազգային հանրության գործուն մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ պատվիրակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերով սահմանված կարգով՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը, այն է՝ հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։

2.Միանգամայն մերժելի են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից չբխող գործողություններն ու միջամտությունները, որոնք խոչընդոտում են իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։

Արգելված առարկաների վերահսկողության հիմնավորմամբ համապատասխան սարքավորումներ պետք է տեղակայել նախևառաջ Քարվաճառ-Մատաղիս և Խուդաֆերին-Սանասար-Քաշաթաղ-Քարվաճառ երթուղիներում, եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջաններում, որտեղ ադրբեջանական կողմը ոչ միայն կենտրոնացրել է հսկայական քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա, այլև այդ տարածքներով ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք և այն։ Սա այն դեպքում, երբ առանց մարտական գործողությունների հանձնված տարածքները պետք է լինեն ապառազմականացված գոտիներ՝ միջազգային սկզբունքների և նորմերի համապատասխանությամբ, սույն դեպքում՝ ՌԴ խաղաղապահության պատասխանատվությամբ։

3. Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները, ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման հենակետերը՝ 5 կմ լայնությամբ եզրագծով (աջ և ձախ կողմերից 2․5-ական կմ)՝ խաղաղապահ պատասխանատվության գոտում անվտանգության նկատառումներով տեղակայելով ոչ ավել, քան մեկ հսկիչ-անցագրային կետ, դիցուք՝ Հայաստան-Արցախ սահմանագծին։

4. Մտահոգիչ են Հայաստանի, որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմի, մոտեցումները նույն հայտարարության դրույթների մեկնաբանության, քաղաքական նպատակահարմարությամբ դրանց վերաբերյալ ձևավորված հայեցողական վերաբերմունքի առնչությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է հետամուտ լինեն մասնավորեցնելու և եռակողմ հայտարարությունից բխող փաստաթղթերում ամրագրելու բովանդակային և տեխնիկակական վերոնշյալ հարցերը՝ հայտարարության մյուս կողմերին պարտավորեցնելով ամբողջ ծավալով իրացնելու ստանձնած պարտավորությունները։

5.Տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին, մասնավորապես ռազմավարական նշանակության տարածքային կորուստներ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր (11-12 դեկտեմբերի, 2020թ․), Փառուխ գյուղ և հարակից Քարագլուխ բարձունք (24 մարտի, 2022թ․), Կուսանաց լեռ՝ հարակից Սարիբաբ և Բուզդուխ բարձունքներով (3 օգոստոսի 2022թ․), լարվածություն շփման գծում՝ զոհերի և վիրավորումների ելքով, միջադեպեր քաղաքացիական բնակչության շրջանում և այլն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի Հանրապետության ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով։ Արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, հակառակ դեպքում՝ ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր