Ի՞նչն է Ալիևին մտատանջում, ինչու՞ է ալիևն ուզում պատերազմ սկսել Պարսկաստանի դեմ
Սերգեյ Համբարձումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Իլհամը շատ լավ հասկանում է, որ ադրբեջանի համար ամենախոցելի տեղը Գյուլիստանի պայմանագիրն է, որի ստորագրումից ի վեր Պարսկաստանի և ՌԴ ազդեցության գոտու սահմանները մինչև այսօր երբեք չեն խախտվել։
Նա շատ լավ պատկերացնում է, որ Էրդողանի հետ ախպերություն անելը թանկ է նստելու իր վրա, ուստի մի պայծառ օր ՌԴ-ը, Գյուլիստանի պայմանագրից ելնելով, ադրբեջանից պահանջելու է Պարսկաստանից նվեր ստացած իր հողերը։
Պայմանագրի չեղարկելը ալիևի ուժերից վեր է, ուստի նա ամեն ինչ անում է, որպեսզի Գյուլիստանի պայմանագիրը ճանաչվի ուժը կորցրած, իսկ Գյուլիստանի պայմանագիրը ուժը կորցված կարող է ճանաչվել միայն ադրբեջան -Պարսկաստան պատերազմի պատճառով։
Գաղտնիք չէ, որ ալիևի վրա մեծ ազդեցություն ունի էրդողանը, իսկ էրդողանի համար տարբերություն չկա՝ ՌԴ-ը կմտնի Ադրբեջա՞ն, թե՞ պարսիկները նորից հետ կգրավեն այն։
Իսկ ալիևի ախորժակը վերջերս շատ է մեծացել, նա փորձում է օգտվել սահմանված խաղի կանոններից ու թուրքիայի և Իսրայելի հետ կոալիցիա կազմելով՝ Պարսկաստանից պոկել Իրանի հյուսիսային մասը։
Արդյունքում ալիևը փորձում է դառնալ ազերբայդժանի աթաթուրքը՝ այսպիսով վերջ տալով նաև Գյուլիստանի պայմանագրին։
Սակայն հայտնի ասացվածքն ասում է, որ ուզուն ախմախի խելքը ոտնաթաթի տակ է լինում...
Հ.Գ.- Ставки сделаны Мехрибан, всё или ничего .