ԱՄՆ-ն կասկածում է և անհանգստացած է, որ Մոսկվան կարող է Թեհրանից «երկիր-երկիր» դասի հրթիռներ գնելով կիրառի Ուկրաինայի հետ հակամարտությունում
![](https://shabat.am/img/artpic/e1451b5c67efa13940a5Pushkin_2001_18.jpg)
Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնում առանձնապես անհանգստանում են այն բանից, որ Մոսկվան կարող է Թեհրանից գնել «երկիր-երկիր» դասի հրթիռներ։ ՄԱԿ դիվանագետն, իր հերթին, ենթադրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է Ռուսաստանի Դաշնությանը վաճառել հարյուրավոր հրթիռներ եւ դրոններ՝ շրջանցելով Անվտանգության խորհրդի 2015թ. բանաձեւը, որը հավանություն է տվել միջուկային գործարքին Թեհրանի եւ վեց երկրների միջեւ։
ՄԱԿ-ում կարծում են, որ այդ գործարքը թույլ կտա, որպեսզի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ պաշտպանական համագործակցությունը հասնի նոր մակարդակի։ Դիվանագետը նշել է, որ հազիվ թե զենքն արդեն արտահանված լինի, բայց այն արդեն «ակնհայտորեն պատվերների գրքում է»։
Թեհրանում եւ Մոսկվայում քանիցս հերքել են ռուսական բանակին իրանական դրոնների մատակարարման մասին մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Արեւմուտքը, Իրանին մեղադրելով Ռուսաստան զենք մատակարարելու մեջ, փորձում է լեգիտիմացնել Ուկրաինա սպառազինությունների մատակարարումը։